Մեր գյուղը

Աշխարհագրական դիրք

Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ է, մայրաքաղաքից՝ 125 կմ։ Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա,Գողթանիկ համայնքներին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1496 մ է։ Համայնքի տարածքով անցնում էՍրկղոնք գետը։ Աշխարհագրական կորդինատներն են հս.լ 39.47.20.և արլ երկ 45.21.41

Պատմություն

Գյուղի նախկին անվանումը եղել է Սրկողովք։ Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Գյուղի բնակիչների նախնիները եկել են Սալմաստ և Խոյ գավառների Ասլանիկ և …………………գյուղերից

Բնակչություն

Վերնաշենի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 91 594 590 809 812 1073 1137 1228 1255 1615 1329

Տնտեսություն

Տնային տնտեսությունների թիվը՝ 536։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքի ընդհանուր տարածքը 5323 հա է։ Համայնքն ունի խաղողի և պտղատու այգիներ։ Բնակելի տների թիվը ՝ 341։

Մշակույթ

Համայնքն ունի պատմամշակութային եկեղեցիներ։ Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիս-արևելյան մասում գտնվում է Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, որը եղել է Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի։ Համայնքում է գտնվում Գլաձորի համալսարանի թանգարանը,որը տեղակայված է Ս. Հակոբ եկեղեցում: Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կուլտուրայի տուն, փոստային բաժանմունք,գյուղապետարան ։

Պատկերասրահ